Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Շանհայը ազատվեց

Շանհայը ազատվեց
29.09.2013 | 12:55

Սեպտեմբերի 28-ից Շանհայը ազատ առևտրի գոտի է հայտարարվել` խթանելու տնտեսական զարգացումն ու բարեփոխումները երկրում: Ազատ առևտրի գոտում առևտրականները կկարողանան հեշտությամբ փոխարկել արտարժույթը, Չինաստանի գործող օրենքները չեն տարածվի գոտու տարածքում օտարերկրյա ներդրումների վրա:

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ